
- alternative
- consideration
- think
- worth
- way
- effective
- point
- if
- no
Այս պատմվածքը մի երեխայի մասին է։
Դրսում ձմեռ էր, շատ ցուրտ ձմեռ։ Երեխան դպրոց էր գնում, և կարծես հասնում էր։ Բայց իր գլուխը չէր բարձրացնում։ Վախենում էր տեսնել, որ դպրոցին դեռ չի հասել։ Սակայն հասնում էր, մնում էր անցնի շեմը։
Երեխան շատ էր մրսել։ Սառել էին ոտքերը, ձեռքերը, ականջները…
Մի կերպ հասավ դռան մոտ։ Եվ կանչեց իր քեռուն, ասելով՝ «սառա Հարութ քեռի, սառա»։ Իսկ քեռին մոտենալով փեղկին ասում է. «Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ»։ Երեխան իրեն մեղավոր զգաց՝ լսելով այդ խոսքերը, և փորձեց արդարանալ։ Ասաց, որ վազելով է եկել, իսկ քեռին պատասխանեց, որ իր գործը չի Ավագն է կարգադրել…։
Եվ վերջում ասաց, որ գնա ետ և կրկին վազելով գա՝ մինչ ժամը հասնի։
Սկզբում երեխան չէր հավատում, բայց, երբ լսեց, որ ոտնաձայները հեռանում են միջանցքից…
Այսպես երեխայի խելքը մտավ, որ ճիշտը այդպես անելն է՝ գնալ և կրկին վերադառնալ։Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Դրսում այնքան ցուրտ էր, որ երեխան ինքնաբերաբար պարում էր։ Հիշում է, որ գրպանում հացի կտոր կա, բայց հացն էլ էր քարացել ցրտից։
Սկսում է երգել։
Եկավ ավագը։ Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ, ասաց։
Երեխան քարացավ, ամաչեց։ Կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։