Posted in Հայոց պատմություն 12

<<Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին>>

Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար


1878 թ. փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանիգիրը՝հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում։Ռուսաստանի էին անցնում Կարսի,Կաղզվանի,Օլթիի,Արդահանի,Ալաշկերտի և Բայազետի գավառները,Սև ծովի առափյնա շրջանները՝Բաթում նավահանգստով։ Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։Նաև պայմանագրում տեղ գտավ 19-րդ դարի երկրորդ կեսին առաջացած՝հայ հասրակության համար կարևոր, կետ։ Այդ կետը վերաբերվում էր Հայկական հարցին։Սան Ստեֆանոյի պայմանգրում նաև տեղ գտան հայերին վերաբերվող մի քանի կետեր,որոնք չէին համապատասխանում հայերի պահանջներին: 16-րդ հոդվածի համաձայն ռուսների գրաված մի քանի գավառներ անցնում էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ և Օսմանյան կայսրությունը ըստ այդ հոդվածի պետք է պաշտապներ տեղի հայությանը քրդերից և չերքեզներից։25-րդ հոդվածի համաձայն ռուսական զորքը իրավունք ուներ մնալ Հայաստանում 6 ամիս ժամկետով։27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։Բայց այս ամեն մեջ կար դրական կետեր ևս:Պայմանգրում գործածվում է «Հայաստան» անունը։Այսինքն դա նշանակում է,որ ըստ պայմանագրի գոյություն ունի հայերի հայրենիքը Հայաստանը:Եվ վերջապես Հայկական հարցը դարձավ միջազգային հարց,որը նոր լիցք էր հաղորդում հայաստանի-ազատագրական պայքարին։Հայկական հարցի միջազգայնացումն աշխուժություն առաջացրեց հայ հասարակական շրջանակներում։Նույնիսկ առաջադրվեցին անկախ հայրենիքի կառավարիչների թեկնածություններ՝Ստ․Ասլանյանը,Մ․Լոռիս-Մելիքովը և ուրիշներ։Բայց բարձր դուռը փորձում է խթանել այս հայերի ազատագրական պայքարը։Սուլթանը հայոց պատրիարքին առաջարկում է պատվիրակություն ուղղարկել վեհաժողով։Այս ձևով Սուլթանը փորձում խառնել Ռուսաստանի ծրագրերը։Պատվիրակությունը գլխավորում է Մկրտիչ Խրիմյանը։Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյի հանձնարարվում է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական արքունիքի հետ հայերի պահանջները համաձայնեցնելու համար։Հայ պատվիրակությունը լինում է Իտալիայում և Ֆրանսիայում,հանդիպում են այդ երկրների ատրգործնախարարների հետ և ստանում որոշ հուսադրող խոստումներ։

  • Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Մայիսի 18-ին Լոնդոնում կնքվում է ռուս-անգլիական համաձայնագիր,որը նախատեսում էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի մի շարք կետերի վերանայում,որոնք վերաբերվում էին Հայկական հարցին։Բայց վեհաժողովից մեկ օր առաջ՝մայիսի 25-ին,անգլո-թուրքական գաղտնի համաձայնագիրը։Ըստ այդ գաղտնի համաձայնագրի Բրիտանյան Թուրքիայից ստանում է Կիպրոս կղզին՝փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները։Իսկ 1878թ․ հունիսի 1-ին Բեռլինում սկսված վեհաժողովը ընթնաում է Մեծ Բրիտանիայի մշակված սցենարով։Ըստ Բեռլինի պայմանագրի Հայաստանի ինքնավարությանը ծրագիրը լիովին մերժվում է։Ըստ 61-րդ հոդվածի թուրաքական կառավարությունը պետք է հայերի համար բարեփոխումներ կատարեր։Բայց բարեփոխումների վերահսկողությունը ոչ միայն Ռուսաստանի վրա էր,այլև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։Դա վերջիններս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։Բայց,քանի որ ռուսական զորքերը դուրս էին բերվելու,արդեն ոչ մի երաշխիք չէր մնում բարեփոխումների կենսագործման համար։Բեռլինի պայմանգրում Հայաստան անունը փոխարինվում է հայաբնակ մարզեր բառակապակցությամբ։Ալաշկերտն ու Բայազետը վերադարձրվում էին Օսմանյան կայսրությանը։Ռուսաստանին էր մնում միայն Կարսը՝շրջակա գավառներով։Կարսի բերդաքաղաքը շուտով դարձավ նորաստեղծ Կարսի մարզկենտրոն,դրա մեջ էին մտնում Կարսի,Արդահանի,Կաղզվանի և Օլթիի գավառները։

  • Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։

Բեռլինի վեհաժողովից հետո,Խրիմյանը և շատ այլ գործիչներ հասկացան,որ իրենց ազատագրման հարցը ոչ թե պետք է կապեն օտար տերությունների հետ,այլև պետք է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը։Իսկ Մեծ տերությունները բազմիցս հանդես էին գալիս հայկական հարցի լուծման իրենց տարբերակներով։Այս ձևով նրանք փորձում էին Թուրքիայից տարածքներ վերձնել և Թուրքիան օտար երկրների միջամտություններից ազատվելու համար նախընտրում է հայերին ցեղասպանելու քաղաքականությունը։

Leave a comment