Posted in Էկոլոգիա

Ժանտախտ

Ժանտախտն իրենից ներկայացնում է հատուկ վտանգավոր սուր վարակիչ հիվանդություն բարձր վարակելիության և մահացության բարձր տոկոսի պատճառով: Այն ախտահարում է ավշահանգույցները, թոքերը և այլ օրգանները:

Պատճառներ
Հիվանդության հարուցիչը ժանտախտի ցուպիկն է: Հարուցիչները լվի օրգանիզմ են թափանցում հիվանդ կենդանու կամ մարդու արյունը ծծելիս: Մարդը վարակվում է լվի խայթոցից, վնասված մաշկի միջոցով հիվանդ կենդանիների հետ անմիջական շփումից, ինչպես նաև հիվանդ մարդուց: Որպես վարակի աղբյուր` առողջ մարդկանց համար հատուկ վտանգ է ներկայացնում ժանտախտի թոքային ձևով հիվանդ մարդը, որը խոսելիս, հազալիս և փռշտալիս տարածում է ժանտախտի ցուպիկ պարունակող խորխի կաթիլներ:

Կանխարգելում
Ժանտախտի կանխարգելման համար անհրաժեշտ է մշտապես վերահսկել կրծողների քանակը և անհրաժեշտության դեպքում դրանց ոչնչացնել: Վարակի տարածման կասկածի դեպքում կատարում են իմունացում` հակաժանտախտային վակցինայով: Էական նշանակություն ունի նաև արտասահմանից այդ վարակի ներբերման կացեցումը:

Leave a comment