Թեման՝ Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը․
ա/ Պետության կառավարման ձևը
բ/ Պետության կառուցվածքի ձևը
Առաջադրանք
1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։
Պետությունները լինում են երկու տեսակի՝ միապետություն և հանրապետություն։ Միապետությունը ունի երկու ձև՝ բացարձակ և սահմանադրական։ Հանրապետությունը ունի երեք ձև՝ խորհրդարանական, նախագահական և կիսանախագահական։ ՀՀ ներկայիս կառավարման ձևը կիսանախագահական հանրապետությունն է, քանի որ այն ունի մյուս երկու ձևերին բնորոշ գծեր։ Վարչապետը ընտրվում է նախագահի և խորհրդարանի կողմից, բայց նրանք փոխկապակցված են։
2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Նկարագրե՛ք ՀՀ կառուցվածը /բլոգային աշխատանք/․
Պետությունը ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ միասնական և դաշնային։ Միասնական պետությունները ունենում են վարչատարածքային միավորներ, որոնք չունեն ոչ մի ինքնիշխանություն, իսկ դաշնային պետություններում այն հակառակն է։ ՀՀ կառուցվածքը միասնական է, քանի որ մարզերը չունեն ինքնիշխանություն, բայց ունեն մարզպետեր, որոնք կախված են կառավարությունից։