Posted in Հայոց պատմություն 12

Օսմանյան կայսրության պատմությունը

Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․

  • Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք
  • Իկոնիայի սուլթանություն
  • Օսմանյակ կայսրության հիմնումը
  • Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում
  • Կործանումը։

Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք

Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և շարժվեց դեպի Հայաստան։ 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան և գրեթե դիմադրություն չհանդիպելով հասավ Բասեն գավառ: Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Այն կենտրոնացավ Բասենի ու Կարնոդ դաշտերում, ապա բաժանվեց ու սփռվեց տարբեր գավառներում։ Այս անագամ թշնամաին կողոպտեց ճանապարհին ընկած բնակավայրերը։ Հատկապես տուժեցին Մանանաղի գավառի Սմբատաբերդ լեռան վրա ապաստանածները։ Նրանք կամ գերվեցին կամ սպանվեցին։

Իկոնիայի սուլթանություն


1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219-1236) թվականին։
1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։
12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը (1196-1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտության մատնվեցին Լևոն Բ–ի կողմից։

Օսմանյակ կայսրության հիմնումը

Քանի որ Սելջուկ Իկոնիայի սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ: Այս բեյլիկություններից մեկը Բյութանիա տարածաշրջանում, Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը, ումից սկիզբ առան Օսմանները: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում:

Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում


15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ: Սուլթան Սելիմ I-ը կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները՝ պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայիլ շահին Չալդրանի ճակատամարտում: Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում: Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար:
Սուլեյման Փառահեղը 1521 թվականին գրավում է Բելգրադը, նաև օսմանա-հունգարական պատերազմների ժամանակ գրավում է Հունգարական թագավորության հարավային և կենտրոնական հատվածները: 1526 թվականին սուլթան Սուլեյմանը պատմական հաղթանակ է տանում Մոհաչի ճակատամարտում: Տրանսիլվանիան, Վալախիան և Մոլդավիան դարձան Օսմանյան կայսրության հարկատուները: Արևելքում օսմանցիներին հաջողվում է պարսիկներից գրավել Բաղդադ քաղաքը 1535 թվականին: Վերջինիս շնորհիվ Օսմանյան կայսրությունը վերահսկողություն է սահմանում Միջագետքի նկատմամբ, ինչպես նաև մուտք է ունենում Պարսից ծոց:

Կործանումը։
Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը:

Leave a comment