Posted in Քաղաքագիտություն

Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեման՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները․
ա/ Պետական իշխանության իրականացման իրավական և կազմակերպական ձևերը
բ/ Հարկադրանքը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
գ/ Իրազեկումը և համոզումը որպես պետական իշխանության իրականացման եղանակ

Առաջադրանք
1․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։

Հարկադրանքի կիրառման նպատակն է բոլորին ստիպել գործել ի շահ պետության և հասարակության: Եթե, օրինակ, անհատը կամավոր չի կատարում ուրիշի սեփականության իրավունքը հարգելու իր պարտականությունը, ապա նրա համար դա կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Մասնավորապես` նրա նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ` գողության մեջ մեղադրանքով, իսկ գողությունը` որպես հանցանք, պատժվում է նաև ազատազրկմամբ:

2․ Մեկնաբանե՛ք համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ

Համոզումը մարդկանց կամքի և գիտակցության վրա գաղափարադաստիարակչական, բարոյականմիջոցներով ակտիվ ներգործության ձևն է բնակչության գաղափարական մշակման, նրա մոտ համոզմունքի ձևավորման համար: Այն իրականացվում է որոշակի գործունեության նպատակահարմարության և անհրաժեշտության բացատրմամբ, հիմնավորմամբ:

Leave a comment