1․ Ներկայացնել Արևմտյան Հայաստանի վարչաժողովրդագրական պատկերը XIXրդ դարասկզբին։ Ովքե՞ր էին «կեսկեսները», որքա՞ն հայ էր ապրում Օսմանյան կայսրությունում։ Ի՞նչ վիճակում էին թուրքահպատակ քրիատոնյաները․ նրանց նկատմամբ ինչ քաղաքականություն էր վարվում։
XIXրդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրում էր 3մլն մարդ ու «կեսկեսները», իսկ Արևմտյան Հայաստանում մոտ 2մլն մարդ։«Կեսկեսներ» էին անվանում մահմեդականացված հայերին, որը նշանակում է կեսհայ, կեսմահմեդական։ Նրանց մեծամասնությունը չէր մոռացել ինչպես իրենց մայրենի լեզուն, այդպես էլ քրիստոնեական կրոնը։ Այդպիսի բնակչություն կար Պոնտական լեռների լանջերին ձգվող Համշեն կիսանկախ գավառում, Բաբելոնում, Բաբերդում, Սպերում, Երզնկայում և այլուր։Հայերը և քրիստոնյա այլ ժողովուրդները ապրում էին ազգային ճնշումների, ազգային արժանապատվության ոտնահարման, ֆիզիկական բնաջնջման մշտական վտանգի պայմաններում։ Թուրքական կառավարությունը հրապարակել էր մի օրենք, որը մահապատիժ էր նախատեսում մահմեդականացած բոլոր այն քրիստոնյաների համար, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
2․ Հայկական կիսանկախ ի՞նչ իշխանություններ և համայնքներ կային Օսմայան կայսրությունում։
Արևմտյան Հայաստանի տարածքում առանձնանում էր Սասուն լեռնագավառը։ Այստեղի կիսանկախ իշխանության գլուխ շարունակում էին մնալ տեղի իշխանական տների շառավիղները։ Հայկական ազդեցիկ իշխանապետություններից էր նաև Մոկսի Շատախ գավառի համայնքը։ Այստեղ վարչական և դատական ողջ իշխանությունը հայերի ձեռքում էր։ Հայկական կիսանկախ իշխանություններ կային նաև Խնուսում, Մանազկերտում և այլուր։Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի(Ուլնիա) 30 հայկական գյուղեր՝ 28000 հայ բնակչությամբ։Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների(Ենի-Տունյաններ) և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ ավարտվում էր հաջողությամբ։
3․ Ներկայացրեք 1806-1812թթ․ ռուս-թուրքական պատերազմի ընթացքն և արդյունքները։
Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներից ոգևորված ռուսները 1806թ․ դեկտեմբերին պատերազմ սկսեցին նաև Թուրքիայի դեմ։1807թ․ հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան 20-հազարանոց զորախմբի նկատմամբ։1810թ․ նոյեմբերի սկզբերին տեղի հայերի ու վրացիների գործուն աջակցությամբ ռուսական զորքերն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը, սակայն Ախալցխան գրավել չի հաջողվում։1811թ․ դեկտեմբերին ռուսները գրավում են Ախալքալաքի բերդը, որից հետո էլ ամբողջ գավառը։1812թ․ մայիսի 16-ին Բուխարեսում Կովկասյան և Բալկանյան ճակատներում ռուսների տարած հաղթանակներից հետո հայ դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի միջնորդությամբ կնքվում է հաշտության պայմանագիր։Դանուբյան շրջանում ստանալով Բեսարաբիան՝ ռուսները Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին վերադարձնում են թուրքներին։
4․ Որոնք էին 1828-1829թթ․ ռուս-թուրքական պատերազմի պատճառները։ Ներկայացրեք ռազմական գործողությունների արդյունքը և ընթացքը Կովկասյան ճակատում։ Ինչ մասնակցություն ունեցան հայերը ռազմական գործողություններին։
5․ Ինչ պայմաններով ստորագրվեց Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը։1826թ․ սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր։ Ռուսական կայսրությանն են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։ Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս տարածքները վերադարձվում են թուրքերին։ Թուրքական տիրապետությունից ազատագրվելու արևմտահայերի սպասելիքները կրկին չեն իրականացվում