Արևելյան Հայաստանի մեծ մասը ենթարկվում էր Իրանի, Երևանի, Նախիջևանի, Արցախի, Գանձակի և Մակույի խանությություններին։
Արևելյան Վրաստանի մեջ էին ներառված Լոռին, Փամբակը, Ջավախքը, Շամշադինը և Ղազախը։
1801թ․ Ռուսաստանը միացվեց Արևելյան Վրաստանին, որով Ռուսաստանի մասը դարձան այդ տարածքում եղած հայկական շրջանները։
1804թ․ ռուսական զորքերը հարձակվեցին Գանձակ քաղաքի վրա, որով սկսվեց ռուս-պարսկական պատերազմը (1804-1813թթ․)։
Հունիսի վերջին՝ 1804թ․ Էջմիածնի մոտ պարսկական զորքերը գահաժառանգ Աբբաս-Միրզայի հրամանատարությամբ պարտվեցին ռուսներին։
Ռուսական ռազմական հաջողություններից անհանգստացաց Ֆրանսիան, Անգլիան և Օսմանյան կայսրությունը փորձեցին կանխել Ռուսաստանին։
1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը(1806-1812թթ․)։
Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ հաշտություն կնքելուց հետո ջախջախեց Նապոլեոնին։
Անդրկովկասում ռուսները պարսիկների դեմ անցան լայնամաշտաբ ռազմական գործողությունների։
1813թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։
Պայմանագրով Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Արցախը, Շիրակը։
Իրականացավ հայերի վաղեմի երազանքը, սակայն Երևանի և Նախիջևանի խանությունները մնում էին Պարսկաստանի իշխանության տակ։
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման ավարտը
1826թ․ հուլիսի 6-ին Աբբաս-Միրզը 60․000անոց բանակով ներխուժեց Արցախ և պաշարեց Շուշիի բերդը։
Այսպիսով սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմը(1826-1828թթ․)։
Շուշիի ռուսական կայազորը և շրջագայքի հայկական 1500 աշխարհազորները մեկ ու կես ամիս դիմակայեցին պարսիկներին։
1826թ․ սեպտեմբերի 3-ին հայ ազգի գեներալ Վալերյան(Ռոստոմ) Մադաթովը 2000անոց զորագնդով Շամքոր գետի մոտ ջնջխեց պարսիկների 10․000անոց բանակը, և հետ գրավեց Գանձակը։ Գանձակի մոտ սեպտեմբերի 13-ին գեներալ Պասկևիչի գլխավորած 8000անոց զորքը ջախջախեց Աբբաս-Միրզայի 35․000անոց զորքին։
1827թ․ օգոստոսի 17-ին Օշականի և Էջմիածնի միջև ընկած մի վայրում տեղի է ունենում կատաղի ճակատամարտ, որտեղ ռուսական բանակը ունենում է փայլուն հաղթանակ։
1827թ․ հոկտեմբերի 1-ին ռուսները գրավում են Երևանի բերդը։
Հոկտեմբերի 13-ին ռուսները մտնում են Թաբրիս։
Մինչև 1828թ․ ռուսները գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարջվում դեպի Թեհրան։
Պարսկաստանի համար այս ծանրագույն իրավիճակում 1828թ․ փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արդյունքում Հայաստանի ևս մեկ հատված՝ Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին։