Posted in Հայոց լեզու 12

Գործնական աշխատանք

1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ
տեսակը։

Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, (բացահայտիչ) վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց(որոշիչ) երկնակարկառ(որոշիչ) լեռան հետևում: Հատուկենտ(որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց(որոշիչ) ասպարեզից: Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:

Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան(որոշիչ) մեղմօրոր(որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր(որոշիչ) ծաղիկների(հատկացուցիչ) զգլխիչ(որոշիչ) բույրով տոգորվեց ողջ(որոշիչ) մթնոլորտը։ Ես աննկատելի դուրս էի եկել իմ(բացահայտիչ) թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս էի դիտում: Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած(որոշիչ) մի(որոշիչ) ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ(հատկացուցիչ) անտառում: Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս: Դուրս եկավ մի(որոշիչ) խաղաղ(որոշիչ) հպարտությամբ, վեհ(որոշիչ) ու չքնաղ(որոշիչ) քայլվածքով: Վայրենի շնորհքով ոլորեց երկայն(որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը(մասնավորող բացահայտիչ): Ապա սուրաց դեպի բացատում բխող(որոշիչ) ականակիտ(որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

Leave a comment