Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։
Քաղաքագիտություն առարկան ուսումնասիրում է քաղաքականությունը։
2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները
Քաղաքականություն նշանակում է պետական կառավարման ձևը, որը ուղղված է հասարակական կայնքի կառավարմանը և կարգավորմանը։ Քաղաքագիտություն նշանակում է գիտություն, որը ուսումնասիրում է քաղաքականությունը և դրա ձևերը։
3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/
Քաղաքական համակարգի բաղադրատարրերն են քաղաքական հարաբերությունները, քաղաքական կազմակերպությունները, քաղաքական համակարգի կարգավորիչ նորմերը և գաղափարական բաղադրատարրը։