Posted in Հաշվետվություն, Ճամփորդություն

Գիտելիքի օրը թանգարանում և քաղաքային թափառումով

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսվել է ուսումնական սեպտեմբերը։ Ուսումնական տարվա առաջին օրը շատ բուռն էր։ Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետ մենք ուղևորվեցինք դեպի Հայստանի Ազգային պատկերասրահ Խաչատուր Իսկանդարյան-100 «Քանդակագործը և քաղաքը» հայ հեղինակի գործերի ժամանակավոր ցուցադրությանը։

Խաչատուր Իսկանդարյանը իր աշխատանքներում է Երևանը։ Երևանի շատ փողոցներ այն փողոցը որտեղ նա մեծացել է։«Հուշեր հին Երևանից» շարքով վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը՝ քաղաքի փողոցները, շուկան, կրպակները, արհեստավորներին և նրանց աշխատանքը:Գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջոցով Իսկանդարյանն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից։

Փոքր տղա էի, էս բոլորը լցվեց հուշապարկս, և ուզեցի անմահացնել ու կոմպոզիցիաների վերածեցի: Ուրախ եմ, որ դրանք դարձան բրոնզեձույլ: Իմն են: Եվ ինձ ոչ ոք չի կարող կրկնօրինակել, իսկույն կիմացվի․․․ Ինձ հարցնում են հաճախ՝ ինչո՞ւ եմ ստեղծում հին երևանցու քանդակաշար, իսկ ես պատասխանում եմ, որ նրանց կերպարներով եմ հիշում իմ երիտասարդության քաղաքը»:

Ահա այսպիսնին էր այցելությունը Հայաստանի Հանրապետության ազգային պատկերասրահ՝ Խաչատուր Իսկանդարյան-100 «Քանդակագործը և քաղաքը» ցուցադրությունը։

Leave a comment