1․ Կարդալ Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։
Տերյանը սովորել է Լազարյան ճեմարանում, Ախալքալաքի և Գանձայի դպրոցներում։ Իր առաջին ստեղծագործությունները հրապարակել է 1910-1912 թվականներին։ Սովորել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն։Ռուսերեն է թարգմանել տարբեր հայ գրողների ստեղծագործություններ։ 1917 թ-ին նա դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ։ 1919 թվականին Միջին Ասիա մեկնելիս նա մահացել է թոքախտից։
Ընտրել Տերյանի որևէ շարքը և կարդալ բանաստեղծությունները:
ես ընտրել եմ << Մթնշաղի անուրջեր>> շարքը և ընթերցել <<Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ>> բանաստեղծությունը
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…
Այ բանաստեղծությամբ բանաստեղծը ցանկացել է մեզհայտնել որ աշյս աշխարհում ամեն ինչ հավերժ չէ։Կյանքը շատ կարճ է և մենք պետք է ապրենք այնպես, սր դա լինի անմոռանալի։
3 Շարքից առանձնացնել՝
- ամենահուզիչ
- Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած
- ամենատխուր
- Դժկամ նայում են ժայռերը խոժոռ
- ամենաանհույս
- Որպես ծաղիկն է անխոս գունատվում
- ամենաոգեշնչող
- Հրաժեշտի խոսքերից
- ամենաերազկոտ բանաստեղծությունները։
- Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ