Posted in Հունվարյան ճամբար 2022-2023, Նախագիծ, Uncategorized

Հետազոտական աշխատանքներ օր 2 թեմա` «Անհատի դերը պատմության մեջ»

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության երկրորդ օրը։ Թեման էր «Անհատի դերը պատմության մեջ»։Հանդիպմանը ներկա էին՝

Մարթա Ասատրյանը/Ավագ դպրոցի ղեկավար/

Մարգարիտ Սարգսյանը / մանկավարժության լաբորատորիայի ղեկավար/

Մասնախմբի անդամ՝ Արմեն Ոսկանյանը

Հրավիրյալ մասնագետ

Լևոն Շիրինյան/ քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու/

Տաթևիկ Հակոբյան, Արեգնազ Զաքարյան՝ ԵՊՀ ՈՒԳ խորհրդի անդամներ 

Միշտ էլ առաջինը ելույթ ունենալը բարդ է բայց այս անգամ դա իր պատասխանատվության տակ վերցրեց 11-րդ դասարանի սովորող Տիգրան Այվազյանը նրա թեման էր «Դավիթ Բեկի ապստամբությունը»

Նա իր խոսքը սկսեց հետևյալ նախադասությամբ՝ Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։Ահա այսպիսին էին Տիգրանի խոսքերը։

Հետո իր խոսքը ներկայացրեց, 12-րդ դասարանի սովարող Էվա Սադոյանը Նրա թեման էր՝ ՝ «Հեգելի Դիալեկտիկան»

Ժորժ Վիլհելմ ֆրիդրիխ Հեգելը 19րդ դարի գերմանական դասական փիլիսոփայության, հռչակավոր ներկայացուցիչ է։ Ահա այսպես Էվան սկսեց իր խոսքը։

Ես շատ տպավորված եմ աշակերտների խոսքով և ուրախ եմ, որ նրանք նույն պես կարողացան պատվով հանձնել իրենց հետազոտական աշխատանքները։

Leave a comment