Posted in Հունվարյան ճամբար 2022-2023, Նախագիծ, Գրականություն

Աշխարհի էպոսները․ Ոդիսևս

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Տրոյան գրավելուց հետո նավերով ծով դուրս եկած հույներին դաժանաբար պատժեցին այն նույն՝ Աթենաս և Պոսեյդոն աստվածները, որոնք օգնել էին հույներին՝ հաղթանակի հասնելու։ Պատճառը հույների՝ խելագարության աստիճանի հասնող ուրախությունն էր և այն, որ նրանք համարյա մոռացել էին, որ հաղթանակի համար պարտական են աստվածներին։
Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին Ագամեմնոնի նավերը, իսկ Մենելաոսին քշեցին մինչև Եգիպտոս։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։

Leave a comment