Posted in Հասարակագիտություն

Հայաստանում գենդերային փոքրամասնություններին վերաբերյալ օրենքներ

2018 թ․ գարնանը Հայաստանում ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունը և դրան հետևած իրադարձություններն իրենց անդրադարձն ունեցան նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ քննարկումների վրա։ Քաղաքական գերակտիվ գործընթացում այս թեման դարձավ հիմնական շահարկվողներից։


Թեև հեղափոխության մեկնարկից մինչև դեկտեմբերի 9֊ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում օրենսդրական դաշտում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին վերաբերող փոփոխություններ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս խմբի իրավունքների հարցը դարձավ քաղաքական ամենաբարձր ամբիոնների ու պաշտոնատար անձանց անդրադարձի առիթ։Փաստագրված դեպքերը, իհարկե, ամբողջությամբ չեն արտացոլում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները, քանի որ ոչ բոլոր դեպքերում են իրավախախտման զոհ դարձած անձինք դիմում իրավական պաշտպանության կամ իրավապաշտպաններին։ Խտրականությունից տուժող անձինք հաճախ վստահություն չեն ունենում, որ հնարավոր է ապացուցել իրենց հանդեպ տեղի ունեցածի իրական շարժառիթները, քանի որ մի կողմից ապացուցման գործընթացը օբյեկտիվորեն պարունակում է որոշակի բարդություններ, մյուս կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ դատարանները միշտ չէ, որ կիրառում են օրենքով տրված գործիքակազմը՝ դեպքերի ամբողջական, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։ Այսպիսի պայմաններում պետական մարմինները առհասարակ որևէ ջանք չեն գործադրում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները որպես խտրականությամբ պայմանավորված դեպքեր վեր հանելու և փաստագրելու համար։Խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունման գործընթացը դուրս մղվեց կառավարության օրակարգից և փաստացի որևէ առաջընթաց չունեցավ։ Միևնույն ժամանակ, Քրեական նոր օրենսգիրքը վերջապես ուղարկվեց Ազգային ժողովի քվեարկության՝ չնայած նրան, որ այն կրկին ամբողջական չէ՝ առկա խնդիրներն ու բացերը հասցեավորելու առումով և պարունակում է որոշ դրույթներ, որոնք օրենսգրքի առավել լայն և արդյունավետ կիրառման հնարավորություն են տալիս։Հրապարակային դաշտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անհամարժեք արձագանքեցին իրադարձություններին, իսկ ԶԼՄ֊ների հիմնական մասն առնվազն հետևողական չէր խնդրի համակողմանի լուսաբանման հարցում։Pink Armenia-ի 2021 թվականանի զեկույցում տեղ գտած տեղեկատվության և կազմակերպության կողմից իրականացված վերլուծության հիման վրա մշակվել են առաջարկներ՝ ուղղված պետական մարմիններին, միջազգային կառույցներին, ԶԼՄ-ներին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Առաջարկները պարբերաբար ներկայացվում են տարբեր ուղղություններով տարվող ջատագովության շրջանակներում՝ ըստ հասցեատերերի և ըստ թեմատիկ առաջնահերթության։ Առաջարկների ընդհանուր փաթեթը ներկայացված է զեկույցի վերջում։

Leave a comment