Բենզայտենը ճապոնական ուրախ աստվածուհին է, բախտի և իմաստության մատակարարը։ Նա Յոթ հաջողակ աստվածներից մեկն է և ղեկավարում է այն ամենը, ինչ հոսում է, ներառյալ երաժշտությունը, ջուրը, հարստությունը և ժամանակը:
Բենզայտենը թարգմանվում է երկու ձևով՝ 弁才天, որը նշանակում է «Երկնային Իմաստություն Բաշխող» 弁財天, որը նշանակում է «Աստվածային հարստություն բաշխող»։Հայտի է նաև երպես 市杵島姫命 ինչը թարգմանաբար նշանակում է «Երկնային արքայադուստր»։Բենզայտենը և՛ բուդդայական աստվածուհի է, և՛ սինտո կամի*։Ճապոնիայում հայտնի Բենզայտենը տարբեր հավատալիքների խառնուրդ է, որը կարևոր գործիչ է բազմաթիվ տարբեր ժողովուրդների համար:Ամենից հաճախ Բենզայտենը կապված է բախտի և իմաստության հետ՝ իմաստուն խոսքեր և հարստություն բաժանելով նրանց, ում օրհնում է:Նա ուրախ կերպար է և հազվադեպ է պատկերված առանց իր բիվայի*:Նա ներշնչանք է բոլոր արվեստագետների համար, բերքի հույս ունեցող ֆերմերները նրա օրհնությանն են սպասում որպեսզի հաջորդ տաիր նույն պես ունենան լավ բերք։Բենզայտենը սովորաբար հանդես է գալիս որպես միանձնուհու հագուստով կին, որը կրում է իր բիվան թիկնոցով:Բենզայտենը վիշապ-արքայի երրորդ դուստրն է։ Բենզայտենի հեքիաթներից շատերը վերաբերում են նրա ծագմանը որպես Սարասվատի*, սակայն նա ունի իր յուրահատուկ պատմությունը:Ըստ առասպելի Բենզայտենը Ճապոնիա է ժամանել Ասուկայի ժամանակաշրջանում (538-ից 710 թվականներին):Նա հրչակ ձեռք բերեց ոչ միայն ազնվականների, այլև գյուղացիների մոտ,և դարձավ Յոթ հաջողակ աստվածներից մեկը։Այսօր Բենզայտենը շարունակում է մնալ ճապոնական հոգևոր կյանքում հայտնի դեմք: Որոշ տաճարներ նույնիսկ սկսել են վաճառել աստվածուհու «ժամանակակից» ներկայացումները՝ որպես անիմե կերպար։

Աստղանիշով բառերի բացատրություն
կամի-աստծո կամ ոգու տեսակ սինտոյական կրոնում
բիվա-ճապոնական լարային գործիքի տեսակ
Սարասվատի-հինդուիզմում իմաստության, գիտելիքի, արվեստի, գեղեցկության և ճարտասանության աստվածուհին է։