Posted in Հայոց պատմություն 12

Հին Հնդկաստան

Հնդկաստանի ժողովուրդներից հնագույնը դրավիդներն էին, որոնք հիմնականում բնակվում էին Հարավային Հնդկաստանում: Մ. թ. ա. III հազարամյակում Ինդոս գետի հովտի բազմաթիվ բնակավայրերից նշանավոր էին Մոհենջոդարո և Խարապպա քաղաքները:Մ. թ. ա. II հազարամյակի վերջերին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան ներխուժած արիական ցեղերը, նվաճելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաք-պետությունները, ստեղծել են մի շարք փոքր պետություններ և ստրկացրել տեղի ժողովուրդներին: 


    Մ. թ. ա. 327 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Ինդոսի հովիտը: Նրա մահից հետո Հնդկաստանում ապստամբություն է սկսվել` Չանդրահուպտայի գլխավորությամբ: Մ. թ. ա. 317 թ-ին, գրավելով Հյուսիսային Հնդկաստանը, նա հիմնադրել է Մաուրյան հարստությունն ու նույնանուն պետությունը: 305 թ-ին Չանդրահուպտայի և Սելևկոս I Նիկատորի կնքած հաշտությամբ Սելևկոսն ստացել է 500 մարտական փիղ և զիջել է այժմյան Աֆղանստանի և Բելուջիստանի մի շարք մարզեր: Չանդրահուպտայի որդի Բինդասարը  գրավել է Հնդկաստանի մի շարք մարզեր: Մաուրյանների պետությունը, որի մայրաքաղաքը Պատալիպուտրան էր, հզորության գագաթնակետին է հասել Աշոկայի օրոք՝ ներառելով գրեթե ողջ Հնդկաստանը: Հովանավորվել է բուդդայականությունը: 
     Հին հնդկական մշակույթում էական տեղ ունի վեդայական  ժամանակաշրջանի մշակույթը: Վեդան սուրբ գրությունների ժողովածու է. գրվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին – I հազարամյակի սկզբին, որտեղ ներկայացված են աստվածների վարքը և խորհուրդներ՝ մարդու երկրային կյանքի կազմակերպման մասին: Այն հնդկական կրոնի՝ հինդուիզմի հիմքն է, որի հիմնական աստվածները 3-ն են՝ Բրահմա ,  և Շիվա բոլորը, սակայն, մեկ միացյալ աստվածություն են՝ իրենց գործունեության տարբեր ոլորտներով:

Մ. թ. ա. I հազարամյակի կեսերի ճարտարապետության մեջ կարևոր տեղ ունի քարանձավային ճարտարապետությունը, որի նմուշներից պահպանվել են Աջանդայում, Սանչիում և այլուր: Կառուցվել են նաև ստուպաներ  երբեմն եգիպտական բուրգերի բարձրությամբ. դրանք բուդդայական պաշտամունքի տաճարներ են՝ Բուդդայի մասունքներով , իսկ պատերը զարդարված են Բուդդայի կյանքի դրվագները պատկերող որմնանկարներով ու քանդակներով:

Աշխարհին հայտնի են հին հնդիկների ձեռբերումները բժշկության ու մաթեմատիկայի, լեզվաբանության, տրամաբանության ու հոգեբանության ոլորտներում:

Leave a comment