Posted in Հայոց պատմություն 12

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսը հնագույն պետություն էր ներկայիս Եգիպտոսի տարածքում՝ մ. թ. ա. IV հազարամյակի վերջից մինչև մ. թ. ա. 31 թ.: 

Ընդունված է Հին Եգիպտոսի պատմության 8 բաժանում. Վաղ թագավորություն , Հին թագավորություն, Եգիպտոսի առաջին կազմալուծում (մ. թ. ա. մոտ 2250–2050 թթ.), Միջին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2050–1700 թթ.), Եգիպտոսի երկրորդ կազմալուծում  Նոր թագավորություն (մ. թ. ա. մոտ 1580–1070 թթ.), Ուշ ժամանակաշրջան  Հունա-հռոմեական ժամանակաշրջան

Եգիպտոսը վերելք է ապրել հատկապես Նոր թագավորության ժամանակաշրջանում՝ մ. թ. ա. XVI–XV դարերում: Թութմոս I, Թութմոս III և Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին են միացրել Պաղեստինը, Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը: Եգիպտոսն Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունն էր. բարձրակետին է հասել Ամենհոտեպ III-ի օրոք։

Եգիպտոսի հզորության վերջին շրջանը Ռամզես II-ի  օրոք էր: Դաշինք կնքելով գլխավոր հակառակորդ Խեթական տերության հետ՝ փարավոնն ապահովել է երկրի սահմանների անվտանգությունը և զբաղվել է ներքին գործերով: Ռամզես II-ի մահից հետո Եգիպտոսն անկում է ապրել՝ տրոհվելով բազմաթիվ իշխանությունների: 200 տարի անց երկիրը միավորվել է, սակայն այլևս նախկին հզորությանը չի հասել:

Մ. թ. ա. 525 թ-ին Աքեմենյան Կամբյուսես թագավորը գրավել է Եգիպտոսը և միացրել Աքեմենյան տերությանը: 

Մ. թ. ա. 404 թ-ին Եգիպտոսն անկախացել է, մ. թ. ա. 341 թ-ից կրկին ենթարկվել է Աքեմենյաններին, իսկ մ. թ. ա. 331 թ-ից՝ Ալեքսանդր Մակեդոնացուն. Միջերկրականի ափին նրա կառուցած Ալեքսանդրիա քաղաքը դարձել է հելլենիստական մշակույթի և առևտրի խոշոր կենտրոն:

Փարավոնների կառավարումը պաշտոնապես ավարտվել է մ. թ. ա. 31 թ-ին, երբ Հռոմը գրավել է Եգիպտոսը և այն դարձրել կայսրության պրովինցիա:

Leave a comment