1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա։
Եգիպտոսը արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, արևելքում՝ Իսրայելին և Պաղեստինյան ինքնավարությանը. Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։
Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսին է պատկանում ամենամեծ արհեստական ջրանցքը՝ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը, և հանդիսանում ամենակարճ ծովային ճանապարհը Ատլանտյան օվկիանոսից դեպի Հնդկական օվկիանոս։ Եգիպտոսի ամբողջ տարածքով՝ հարավից հյուսիս, հոսում է աշխարհի ամենխոշոր երկու գետերից մեկը՝ Նեղոսը։
Եգիպտոսը ունի ելք դեպի Միջերկրական ծով, որը մեծ օգուտ է թե տնտեսական և թե քաղաքական առումով։
2. Նկարագրե՛ք առաջին քաղաք-պետությունների առաջացման գործընթացը Արևելամիջերկրածովյան շրջանում։
Քաղաք-պետությունը, որպես կանոն, փոքր շրջան է, որը կառավարվում է բացառապես քաղաքի կողմից և սովորաբար անկախ պետություն է։ Պատմականորեն քաղաք-պետությունները հաճախ մշակութային շրջանների մաս են կազմել, օրինակ, ինչպես Հին Հունաստանի, Փյունիկիայի, նախակոլումբոսյան Ամերիկայի ացտեկների և մայաների կամ Վերածննդի շրջանի Իտալիայի քաղաք–պետություններում։ Քաղաք-պետությունները սովորական երևույթ էին հին ժամանակներում։ Միջնադարում քաղաք-պետությունները եղել են այն տարածքների առանձնահատկությունը, որոնցում գտնվում են ներկայիս Գերմանիան, Իտալիան և Ռուսաստանը։Ժամանակակից աշխարհում փոքրաթիվ քաղաք-պետությունների օրինակներ են անկախ պետություններ (Սինգապուրը, Մոնակոն, Վատիկան)ը, ինչպես նաև ոչ ինքնակառավարվող տարածքներ (Ջիբրալթարը, Հոնկոնգը, Մակաոն և Ազատ քաղաք Քրիստիանիան)։
3․ Ներկայացրե՛ք Համմուրապիի օրենսգրքի պատմական նշանակությունը։
Լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրաբին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրաբիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրաբիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։ Համմուրաբին թագավորել է Բաբելոնում մ․ թ․ ա․ 1792-1750 թվականներին։ Նա իրեն է ենթարկել ամբողջ Միջագետքը և Բաբելոնական թագավորության համար սահմանել միասնական օրենքներ։
4․ Նկարագրե՛ք Կյուրոս Մեծի ստեղծած Աշխարհակալ տերությունը։
Մ.թ.ա. 540 թվականին Կյուրոսը գրավեց Էլամը (Սուսիանա) և նրա մայրաքաղաք Սուսան։ Նաբոնիդի ժամանակագրությունը հայտնում է, որ ճակատամարտից առաջ բաբելոնյան քաղաքներից մայրաքաղաք են բերվել կրոնական պաշտամունքի արձաններ։ Նա ավելացնում է, որ հակասությունը հավանաբար առաջացել է դեռևս Մ.թ.ա. 540 թվականին։ Մոտավորապես Մ.թ.ա. 539 թվականի հոկտեմբերին Կյուրոսը մարտնչում է Օփիսի ճակատամարտում (ստրատեգիական նշանակություն ունեցող մերձափնյա քաղաք Տիգրիսի ափին, Բաբելոնից դեպի հյուսիս։ Բաբելոնյան բանակը գրոհի է ենթարկվում, հոկտեմբեր ամսին Սիպարը գրավվում է առանց կռվի, բնակչությունը նույնիսկ փոքր−ինչ չի ընդդիմանում։ Հավանաբար Կյուրոսը մասնակցել է բաբելոնյան գեներալների կողմից կազմակերպված հեղաշրջմանը, որպեսզի նրանց հետ համաձայնության գա և, հետևաբար խուսափի բանակի հետ զինված ընդհարումից։ Նաբոնիդը այդ ժամանակ մնացել էր քաղաքում, բայց շուտով փախչում է դեպի Բաբելոն, որտեղ չէր եղել տարիներով։ Երկու օր անց` հոկտեմբերի 12-ին (գրիգորյան օրացույց), Գուբարիի զորքը մտնում է Բաբելոն՝ նորից առանց բաբելոնյան բանակի կողմից դիմադրության հանդիպելու։ Հոկտեմբերի 29−ին Կյուրոսն ինքն է մտնում Բաբելոն և ձերբակալում Նաբոնիդին։ Մինչև Կյուրոսի կողմից Բաբելոնի նվաճումը Նոր բաբելոնյան կայսրությունը նվաճել էր շատ թագավորություններ։ Կայսրության կազմում ներառվում են տարբեր մշակութային համակարգեր ունեցող երկրներ`Սիրիան, Հուդան, Թայմանը, չնայած այդ իրողության մասին ապացույցներ չկան ։ Բաբելոնի գրավումից հետո Կյուրոս Մեծն իրեն հռչակում է Բաբելոնի, Շումերի և Աքքադի թագավոր, «աշխարհի չորս կողմերի թագավոր»։ Նշանավոր Կյուրոսի Գլանի վրա պահպանվող արձանագրությունը Էսագլի տաճարի հիմքում է։ Տաճարը նվիրված էր Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկին։ Գլանի արձանագրությունը ներկայացնում է Նաբոնիդին որպես անօրենի, իսկ Կյուրոս Մեծին` որպես հաղթական թագավորի։ Այն նկարագրում է, թե ինչպես է Կյուրոսը բարելավում Բաբելոն քաղաքի բնակիչների կյանքը, կատարում է տարագրվածների հայրենադարձություն, վերականգնում տաճարները և պաշտամունքային շինությունները։ Թեև մի քանիսը պնդում են, որ Կյուրոսի Գլանը մարդու իրավունքի մասին հին փաստաթուղթ է, սակայն պատմաբանները այն հիմնականում լուսաբանում են որպես նոր կառավարողների մերձավորարևելյան ավանդույթներ, քանի որ թագավորներն իրենց կառավարումն սկսել են բարեփոխումներով: Աքեմենյան կայսրությունը Կյուրոսի կառավարման ժամանակ Պարսկաստանը դառնում է աշխարհի խոշորագույն կայսրությունը Կյուրոս Մեծը ստեղծում է աշխարհում երբևէ չտեսնված խոշորագույն կայսրություն։ Կյուրոս Մեծի կառավարման ավարտին Աքեմենյան կայսրությունը ձգվում էր Արևմուտքում Փոքր Ասիայից մինչև Արևելքում Ինդոս գետը