1. Նկարագրե՛ք Երվանդունյաց Հայաստանի կառավարման համակարգը։
Երվանդունյաց Հայաստանի գլխում կանգնած էր թագավորը։ Թագավորը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականություն վարելիս կարող էր խորհդրակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ պաշտոնյաների հետ, որոնք կազմում էին արքունիքը։
2․ Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը։
Վանի թագավորությունում գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։ Այսպիսով երկուսն էլ եղել են միապետություններ։ Տարբերվել են կրոններով, ռազմական ուժով, տնտեսությամբ, մշակութային կյանքով և դիցարանով։ Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից։ Երվանդունյաց թագավորությունը պաշտել է բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։