Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։Հայերի ծագման մասին հիմնական ավանդացրույցներն են Հունականը, Վրացականը և Հայկականը։Հունական ավանդազրույցը պատմում է, որ Հունաստանի Թեսալիա մարզի Արմենիոն քաղաքի Արմենոսի կողմից է հիմք դրվել հայ ժողովրդին: Հերոս Յասոնի հետ Արգո նավով դուրս են գալիս Ոսկե գեղմը փնտրելու, հասնում են Հայկական լեռնաշխարհ և Արմենոսը այնքան է հավանում տարածքը, որ չի շարունակում ճանապարհը՝ մնալով այստեղ հիմք է դնում հայ ժողովրդին:Վրացական ավանդազրույցը պատմում է, որ հայերը ծագել են Թորգոմի որդիներից առաջինից՝ Հայոսից: Երկիրը հաճախ կոչվում է Թորգոմաց տուն Թեգարամա երկիր: Ավանդազրույցը գրի է առնվել 9-ից 11-րդ դարերում՝ վրաց հեղինակների կողմից:Հայկական ավանդազրույցը գրի է առվել Մովսես Խորոնացու կողմից և հայտնի է Հայկի և Բելի առասպել անունով: Խորենացին Հայկին համարում է Նոյի որդիներից սերող Հաբեթի սերնդից, որի համար էլ հայ ժողովրդին հաճախ անվանում են հաբեթածին: