Ամե-նո-Ուզումեն արշալույսի աստվածուհին է, ով հայտնի է Ճապոնիայում իր ուրախությամբ և հումորով։ Ամե-նո-Ուզումեն արշալույսի աստվածուհին է նաև նրան համարում են ուրախության, հումորի և պարի վարպետ։
Շատ դրական կամի* է համարվում, բայց հավերժական գիշերների պատճառով Ամե-նո-Ուզումեն կորցնում է իր հնարամտությունը։ Այդ ժամանակ արևի աստվածուհի Ամատերասուն փրկում է աշխարհը վերացնելով հավերժական գիշերները և վերադարձնում Ամե-նո-Ուզումեի հնարամտությունը։Այդ օրից նրան վերագրում են որպես արվեստի սկիզբ։ Ամե-նո-Ուզումե թարգմանաբար նշանակում է՝ լույս։ Ամե-նո-Ուզումեին շատ հաճախ պատկերել են ժպտացող և բաց հագուստ կրող քանի, որ նրան համարել են ժպիտի աստվածուհի։ Բաց հագուստ կարող էր կրել միայն նա՝ ժպիտի և արշալույսի աստվածուհին քանի որ ըստ Ճապոնական դիցաբանության բաց հագուստը ընդգծում էր մարդու ուրախությունը։ Մնացած կամիներին արգելված էր կրել բաց հագուստ։ Ամե-նո-Ուզումեն իր հետ մշտապես կրում էր հայելի քանի որ հայելին կայսերական ընտանիքի սուրբ խորհրդանիշ է համարվում։ Հայլու մեջ Ճապոնիայի արևելյան ափի օվկիանոսը արտացոլում է արևը։ Ամե-նո-Ուզումեն ճապոնական արվեստի բազմաթիվ ձևերի հիմնադիր է որոնցից են՝ կագուրան,կատակերգության և թատրոնի որոշ ձևեր։ Ամե-նո-Ուզումեի ընտանիքի ամուսինը Սարուտահիկո Օկամին է՝ երկրային կամիի առաջնորդը:

Աստղանիշով բառերի բացատրություն
Կամի-աստծո կամ ոգու տեսակ սինտոյական կրոնում