Posted in Հայոց պատմություն 12

Արարատյան թագավորություն

1․ Նշե՛ք Վանի տերության սահմանները Սարդուրի 2-րդի օրոք։Սարդուրի 2-րդի օրոք Վանի սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև՝ ունենալով առավելագույն տարածքը։ Հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:

2. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։Արամե Ուրարտացի (մ․թ․ա․ 859–843 թթ)Արամեն հետ է մղել Սալմանասար III-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։Սարդուրի I (մ.թ.ա․ 835-825 թթ)Սարդուրի I-ն այլ տեսակետից կարող է համարվել հիմնադիր-արքան, կառուցել է Տուշպա մայրաքաղաքը։ Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Իշպուինի (մ․թ․ա․ 825–810 թթ)Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Որոշ թողած արձանագրությունների մեջ նշվում են շինարարական ձեռնարկումներ՝ բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն։ Նա սկսել էր գործընթացը դաշնային աշխարհազորը փոխարինելու մշտական կանոնավոր զորքով։Մենուա (մ.թ.ա. 810–786 թթ)Մենուան ստեղծել է սեպագիր, կրոնական դիցարան։ Նա շարունակել է Իշպուինիի գործընթացը դաշնային աշխարհազորը դարձնելու մշտական կանոնավոր զորք։ Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա: Նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց։Արգիշտի I (մ.թ.ա. 786–764 թթ)Արգիշտի I-ի օրոք տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Հիմնադրել է Էրեբունի բերդը։Սարդուրի II (մ.թ.ա. 764–735 թթ)Սարդուրի II-ի օրոք սահմանները ձգվել են 4 ծովերի միջև։ Այս ժամանակաշրջանում բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:Ռուսա I (մ.թ.ա. 735–710 թթ)Ռուսա I-ը կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել Ասորեստանի հետ նոր բախման:Արգիշտի II (մ.թ.ա. 710–680-ական թթ)Արգիշտի II-ն ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի հետևանքները, հզորացրել բանակը։Ռուսա II (մ․թ․ա 680–650-ական թթ)Ռուսա II-ը շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:

Leave a comment