Posted in Uncategorized

Պատմություն 12.09.2022 Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները

Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին

Տայք- Մեծ Հայքի տասնչորսերորդ նահանգը։ 4-րդ դարում պատկանում էր Մամիկոնյան տոհմին։ Տարածվում էր Կուր գետի ակունքների և Ճորոխ գետի ավազաններում։Կազմված էր 8 գավառներից։Տայքը մշտապես եղել է հայոց պետականության գոյատարածքներից մեկը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։V–VI-րդ դարերում Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թվականին Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցել է Բյուզանդական կայսրությանը։

Continue reading “Պատմություն 12.09.2022 Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները”