Posted in Uncategorized

Գործնական աշխատանք Նախնական  պատկերացումներ  օրգանական նյութերի վերաբերյալ

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի  լուծույթի  անգունացում (տաքացնելու  դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր և  ազդանյութեր. կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ  Լյուգոլի  ազդանյութ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը. Փորձանոթի  մեջ  լցնել 1 մլ օսլայի  լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։

Համարակալված  փորձանոթների  մեջ  տեղափոխել  0.5 գ  տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին:

Սպիտակուցների հայտնաբերման լաբորատոր փորձեր՝

Փորձ 1. Սպիտակուցի քսանտոպրոտոնային ռեակցիան.

Ազդանյութեր՝ NaOH-ի 10%-անոց լուծույթ, ձվի սպիտակուցի լուծույթ, խիտ ազոտական թթվի լուծույթ:  

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ  լցնել 10 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ և 2 կաթիլ խիտ ազոտական թթու: Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել և թափահարել: Լուծույթը և նստվածքը ներկվում են դեղին գույնով: Սառեցնել փորձանոթը և զգուշորեն ավելացնել 1-3 կաթիլ NaOH-ի լուծույթ մինչև վառ նարնջագույնի առաջացումը:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ տեղավորել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

CH4-մեթան

C2H6-էթան

C3H8-պրութան

C4H10-բութան

C5H12-պենտան