Սեռական հավասարություն, գենդերային հավասարություն, հասկացություն, որը ենթադրում է իրավահավասարություն կնոջ և տղամարդու միջև տարբեր բնագավառներում՝ սոցիալ-տնտեսական և մշակութային, քաղաքական և քաղաքացիական ոլորտներում։
Արդի ժամանակներս քաղաքակրթության զարգացման արդյունքում երկրների զգալի մեծամասնությունում գործում է սեռական հավասարությունը։
Որոշ իսլամադավան երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Աֆրիկյան մի շարք երկրներում կինը զրկված է վերոհիշյալ իրավունքներից։ Այդ երևույթը 18-րդ դարում հաղթահարվել է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և այլն։ Այդ առումով մեծ դեր է խաղացել «Կանանց խտրականության դեմ» կոնվենցիան, որի դրույթները սահմանում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը պետական կառավարման ոլորտում