Տարբեր օպտիկական սարքերում կիրառվող ոսպնյակները թույլ են տալիս ոչ միայն հավաքել կամ ցրել լուսային ճառագայթները, այլև ստանալ առարկաների զանազան՝ մեծացած կամ փոքրացած, ուղիղ կամ շրջված, իրական կամ կեղծ պատկերները:
Ստացված պատկերի բնույթը կախված է ոսպնյակի տեսակից, ինչպես նաև առարկայի և ոսպնյակի փոխդասավորությունից:
Եթե լուսատու կամ լուսավորվաշ առարկայի որևէ S կետից արձակվող 2 կամ ավելի ճառագայթներ ոսպնյակով անցնելուց հետո հատվում են որոշակի S¹ կետում,ապա այդ պատկերն անվանում են S կետի իրական պատկեր:Եթե S կետից ելնող տարամետ ճառագայթները ոսպնյակում բեկվելուց հետո դարձյալ տարանիտում են ,բայց շարունակությունները հատվում են որոշակի S¹ կետում ,ապա S¹-ը կոչվում է S կեստի կեղծ պատկերը:
Առարկայի պատկերը ստանալու համար կարիք չկա ստանալ նրա բոլոր կետերի պատկերները. բավական է կառուցել առարկայի ծայրակետերի պատկերը: Առարկայի պատկերը ընկած կլինի նրանց միջև: Իսկ ծայրակետի պատկերը ստանալու համար կարելի է ընտրել այդ կետից դուրս եկող անհամար ճառագայթներից այն երկուսը, որոնց ընթացքը ոսպնյակում նախօրոք հայտնի է:
Այդպիսի «հարմար» ճառագայթներն են.
ա) ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը.


Ոսպնյակով անցնելիս այս ճառագայթը չի փոխում իր ուղղությունը:
բ) ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթը.


Ոսպնյակով անցնելիս, եթե ոսպնյակը հավքող է՝ ապա ճառագայթը, իսկ եթե ցրող է՝ ճառագայթի շարունակությունը, անցնում է ոսպնյակի գլխավոր կիզակետով:
Օգտվելով այս «հարմար» ճառագայթներից, օրինակ, կարող ենք կառուցել AB մատիտի պատկերը, եթե ստանանք նրա A և B ծայրակետերի պատկերները՝ A1-ը և B1 -ը: A1B1 հատվածը կլինի AB մատիտի պատկերը

Նշանակենք առարկայի հեռավորությունը բարակ ոսպնյակից՝ d-ով, նրա պատկերի հեռավորությունը ոսպնյակից՝f-ով, իսկ ոսպնյակի կիզակետային հեռավորությունը՝ F-ով և դիտարկենք հետևյալ դեպքերը.
d>>F /առարկան շատ հեռու է ոսպնյակից/
Այսպիսի առարկաներ են օրինակ Արեգակը,աստղերը:Շատ հեռու առարկայից եկող ճառագայթները,որոնք ընկնում են ոսպնյակի վրա ,գրեթե զուգահեռ են :Ուստի այդ առարկնաերը հավաքող ոսպնյակում պատկերում են կիզկետում՝ լուսավոր,փոքր կետի տեսքով:

Առարկան կրկնակի կիզկետից դուրս է d>2F
Առարկան պատկերել դեպի վեր ուղղավծ ուղղաձիգ սլաքի տեսքով:Ենթադրենք այն ոսպնյակի ձախ կողմում է : Կառուցումով համոզվում ենք,որ առարկայի իրական պատկերը ոսպնյակից աջ է ՝ F և 2F կետերի միջև,շրջված է ,փոքրացած

3. d=2F /առարկան տեղադրված է ոսպնյակից՝ նրա կրկնակի կիզակետային հեռավորության վրա/
Կառուցումից երևում է, որ առարկայի պատկերը իրական է, շրջված, նույն չափերի՝ H=h և ոսպնյակից նույն հեռավորության վրա՝ d=2F:

4. F<d<2F /առարկան տեղադրված է ոսպնյակի կիզակետի և կրկնակի կիզակետի միջև/
Կառուցումից երևում է, որ սլաքի պատկերը իրական է, շրջված, մեծացած՝ H>h և ոսպնյակի կրկնակի կիզակետային հեռավորությունից մեծ հեռավորության վրա՝ f>2F
5. d=F /առարկան տեղադրված է ոսպնյակի գլխավոր կիզակետում/
Կառուցումից երևում է, որ սլաքի ծայրակետերից դուրս եկող ճառագայթները ոսպնյակում բեկվելուց հետո դառնում են իրար զուգահեռ, հետևաբար չեն հատվում և պատկեր չի ստացվում:
6. 0<d<F /առարկան տեղադրված է ոսպնյակի և նրա կիզակետի միջև/
Կառուցումից երևում է, որ սլաքի պատկերը ստացվում է կեղծ, ուղիղ, մեծացած՝ H>h, ոսպնյակի նույն կողմում, որտեղ առարկան է:
Կատարելով նույնանման կառուցումներ, կստանանք, որ առարկայի պատկերը ցրող ոսպնյակում` անկախ առարկայի դիրքից, կեղծ է, փոքրացած, ուղիղ և ոսպնյակի նույն կողմում, որտեղ առարկան է:
Ոսպնյակից առարկայի պատկերի f հեռավորությունը կարելի է որոշել նաև առանց կառուցման: Դրա համար բավական է իմանալ առարկայի d հեռավորությունը և ոսպնյակի F կիզակետային հեռավորությունը: Այդ 3 մեծությունները իրար հետ կապված են 1/F=1/d+1/f հավասարմամբ, որն անվանում են բարակ ոսպնյակի բանաձև:Այս բանաձևը նւոյնպես հնարավորություն է տալիս որոշել պատկերի կամայական դիրքի հեռավորությունը ոսպնյակից : Մասնավորապես, եթե առարկան կրկնակի կիզկետում է (d=2F) ապա ստանում ենք f=2F:Կառուցման միջոցով պարզեցինք ,որ պատկերի չափն առարկայի չափից կարող է լինել մեծ,նույն չափի կամ փոքր: Պատկերի ՝ առարկայի համեմատությամբ մեծ կամ փոքր չափը բնութագրվում է մի հարաբերական մեծությամբ,որը կոչվում է ոսպնյակի խոշորացում և հավասար է պատկերի և առարկայի համապատասխան գծային չափերի հարաբերությանը:
Եթե ոսպնյակի խոշորացումը նշանակենք Г գամմա տառով,իսկ առարկայի և պատկերի գծային չափը h-ով և h¹-ով,
ապա ըստ սահմանման Г=h¹/h
Համաձայն հաշվարկների Г=f/d
Եթե առարկայի պատկերն իրական է համարում ենք, որ Г>0,իսկ կեղծ պատկերի դեպքում Г<0: