Posted in Իրավունք, Uncategorized

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքից դուրս գալու), նախքան դրա ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, այդ մասին առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է՝

  • իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ,
  • կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան,
  • գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Leave a comment