1. Որ երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը։
2. Ինչ է էլեկտրացույցը:
Էլեկտրացույցը մարմնի էլեկտրական լիցքը հայտնաբերող սարք է։
3. Ինչ է էլեկտրաչափը:
4. Կարելի է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել?
Ոչ, քանի որ վերջում հանդպիում ենք տարրական լիքցի, որը բաժանել չենք կարող։
5. Որքան է տարրական լիցքը:
q=1,6 . 10-19Կլ
6. Ինչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:
Ըստ Ռեզերֆորդի ատոմը ունի բարդ կառուցվածք։ Ատոմի կենտրոնում դրական լիցքավորված միջուկն է։ Միջուկից ՝ նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությամբ պտտվում են էլեկտրոնները։ Դրանք ձգվում են միջուկից, բայց պտտվելու հետևանքով չեն ընկնում նրա վրա, ինչպես, օրինակ, Երկիրը չի ընկնում Արեգակի վրա։
7. Ինչով են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբեր քիմիական տարրերի ատոմները սովորական վիճակում միմյանցից տարբերվում են միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով։
8. Որն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը:
Միջուկի լիցքը։
9. Ինչ մասնիկներ կան միջուկում:
Միջուկում կան նեյտրոններ և պրոտոններ։
10. Ինչպես են առաջանում դրական իոնները, բացսական իոնները:
Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք, վերածվելով բացասական իոնի։