Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ-նրբին-նրբիկ, ողբալ-ողբալի, քաղաք-քաղաքական-քաղաքային, կարմիր-կարմրավուն, ուժ-ուժեղ-ուժեղ-անուժ, հուր-հրեղեն-հրե, թախիծ-թախծոտ-թախծալի, աղետ-աղետալի, բույր-բուրավետ, փառք-փառավոր, պողպատ-պողպատե, ածել-ածան, հարմար-հարմարավետ-անհարմարավետ, արևմուտք-արևմտյան, վախ-վախկոտ-անվախ, մեղմ-մեղմիկ, համ-համեղ-անհամ, վճար-անվճար-վճարովի, պոչ-պոչատ-անպոչ, վստահել-վստահելի, լեզու-լեզվանի-լեզվական-անլեզու, գրավել-գրավիչ, զրնգալ-զրնգուն, ձև-ձևավոր:
Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող-վիճահարույց-վիճահարույց խոսք
հյուրին մեծարող-հյուրամեծար-հյուրամեծար ընտանիք
միշտ բխող-մշտաբուխ-մշտաբուխ գետ
սիրտ կեղեքող-սրտակեղեք-սրտակեղեք երգ
լուրջ մտածող-լրջմիտ-լրջմիտ մարդ
բույնն ավերված-բնավեր-բնավեր քամի
աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյու-աշխարհասփյուռ պար
նոր տնկված-նորատունկ-նորատունկ ծառ
զարդերով նախշված-զարդանախշ-նաշազարդ նկար
երկնքի մեջ մխրճված-երկնամուխ-երկնամուխ արծիվ
Լրացնել հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:
Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
արդար
յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:
Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները։ ահել աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժանը չկա:
Նկարագրիր և բնութագրիր ընկերոջդ, ընկերուհուդ` հնարավորինս շատ ածականներ գործածելով;