Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի, ըստ ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ:
Արտաքին-ուռուցիկ, գանգուր, կլոր, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ
Ներքին-կծու, ժանտ, թթու, քաղցր
Գույն-խաժ, դեղձան, գորշ, լաջվարդ, լուրթ, ծավի, բիլ
Մտավոր-ծույլ, նենգ, ազնիվ
Բարոյահոգեկան-հեզ, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, համեստ, խորամանկ, բիրտ,
Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:
Ազնիվ-ամենաազնիվ/ազնվագույն/ամենից ազնիվ, հին-ամենահին/հնագույն/ամենից հին, բարի-ամենաբարի/ամենից բարի, նոր-ամենանոր/նորագույն/ամենից նոր, ծանր-ամենածանր/ծանրագույն/ամենից ծանր, զգայուն-ամենազգայուն/ամենից զգայուն, սուր-ամենասուր/ամենից սուր, երկար-ամենաերկար/ամենից երկար, մեծ-ամենամեծ/մեծագույն/ամենից մեծ, գեղեցիկ-ամենագեեցիկ/ամենից գեղեցիկ, խոշոր-ամենախոշոր/խոշորագույն/ամենից խոշոր:
Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:
Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ-արծաթե, արծաթագույն
ադամանդ-ադամանդե,
ծիծաղ-ծիծաղելի,
լույս-լուսավոր,լուսապայծառ
սեր-սիրալի,սիրառատ,
հոտ-հոտավետ,
հուր-հրեղեն, հրակարմիր
դառն-դառնալի,դառնահամ
մազ-մազոտ,
գույն-գունավոր, գունագեղ
գութ-գթալի,գթասիրտ
իմաստ-իմաստալի, իմաստասեր
մարմար-մարմարիա
Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական
Պալատականը կատարեց իր աշխատանքը։
Պալատական բժիշկները կատարեցին իրենց աշխատանք։
Ապստամբները գրավեցին քաղաքը։
Ապստամբ բանտարկյանները գրավեցին քաղաքը։
Մեր դասարնում կա Ավագ անունով սովորող։
Նա որպես դասարանի ավագ ներկայացրեց դասը։
Դավաճանը պարտվեց մենամարտում։
Նրանց դավաճան ընկերը խաբեց նրանց։
Հերոսը մեզ համար կռվեց պատերազմում։
Նրա որդին իսկական հերոս է։
Հանցագործը թալանեց բանկը։
Նրա ընկերը հանցագործ է։
Երկինքը ամբողջությամբ խավար էր։
Արջերը հսկա կենդանիներ են։
Հսկան միանգամից հարձակվեց մարդկանց վրա։
Վիրավոր աղվեսը մահացավ։
Տղայի վիրավորանքը նեղացրեց ընկերոջը։
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով-խռովկան
խոտոր-անխոտոր
երերուն-աներեր
տարակուսելի-անտարակուսելի
արտաքուստ-ներքուստ
անզարդ-զարդարուն
ամոթխած-անամոթ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-սովորական
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
թեթևաբարո-ծանրաբարո