Posted in Նախագիծ, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա

Կինեմատիկա են անվանում, այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը, առանց նրանց առաջացման պատճառները ուսումնասիրելու։

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Օրինակ՝ կորագիծ, ուղղագիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անծաց ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Տարբերվում է նրանով, որ հետագիծը այն գիծն է, որով տվյալ հաշվարկաման համակարգում շարժվել է մարմինը, իսկ անցած ճանապարհը

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Իսկ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

      9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ։ Օրինակ ՝ փողոցում քայլող մարդը, վայրէջք կատարող ինքնաթիռը, աստիճաններից իջնող մարդը, կանգառից հեռացող ավտոբուսը և այլն։

      10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

      11.Գրել միջին արագության բանաձևը

V=s/t

Leave a comment