Միկրոտարրերը, օրգանիզմերում փոքր քանակներով պարունակվող և դրանց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական տարրեր են։ Միկրոտարրեր են նա հողում, լեռնային ապարներում, հանքանյութերում, ջրերում պարունակվող քիմիական որոշ տարրեր, Մարդու օրգանիզմ միկրոտարրեր մուտք են գործում բուսական կենդանական ծագման սննդանյութերի հետ։ Խմելու ջուրը բավարարում է Cu, Zn, Mn, Co, Mo-ի նկատմամբ մարդու պահանջի միայն 10%-ը և առանձին միկրոտարրերի (F, Sr) գլխավոր աղբյուրն է։ Տրբեր միկրոտարրերի պարունակությունը սննդաբաժնում կախված է մթերքների ստեսակակազմից և դրանց ստացման վայրի երկրաքիմիական պայմաններից։ Միկրոտարրերը օրգանիզմում բաշխվում են անհավասարաչափ։ Դրանց բարձր կուտակվածությունը որևէ օրգանում կապվա է տարրի ֆիզիոլոգիական դերի և օրանի առանձնահատուկ գործունեության հետ։ Տարիքի հետ միկրոտարրերի (Al, Ti, Cl, Pb, F, Sr,) պարունակությունը մեծանում է, աճի և զարգացման շրջանում համեմատաբար ավելի արագ, իսկ 20 տարեկանում՝ դանդաղ, կամ դադարում է։