Ծաղիկներում և տերևներում հայտնաբերված է մինչև 1% մուգ կապույտ եթերայուղ, որը պարունակում է ազուլեն, բարդ եթերներ, ցինեոլ, բորնեոլ և այլն։ Ինչպես նաև՝ մրջնաթթու, քացախաթթու, ակոնիտաթթու, դաբաղանյութեր, դառը նյութեր, C, E, K վիտամիններ, սապոնիններ, ալկալոիդներ, ասպարագին, ամինաթթուներ, և քիմիական տարրերից՝ ալյումին, երկաթ, քրոմ, պղինձ, մանգան։


