Posted in Առողջապահություն, Uncategorized

Առաջադրանքներ

  1. դիցուկ. օրվա ձեր ծախսը կազմում է 2500 կկալ. օգտագործելով  բլոգում դրված սննդամթերքի կալորիաներ նյութի աղյուսակը  կազմեք մի ճաշացանկ,որի էներգետիկ արժեք բավարարի ձեր օրեկան պահանջին; Համեմատեք ձեր օրեկան սննդացանկի հետ ինչ հետևություններ կարող եք անել, բավարար թե ավել է ձեր սննդացանկը

4444 (1)
22222

Առավոտյան ես նախընտրում եմ թեյ կամ կաթ թխվածքով

Դպրոցում ես ուտում եմ կամ տաք ապուր կամ էլ կարտոֆիլով պյուրե աղցան և այլն

Դպրոցից հետո երբ տուն եմ գալիս ուտում եմ մակարոն կամ ապուր

2. ինչ սննդային անառողջ սովորություններ ունի ժամանակակից մարդը, դուք ,

Իմ կարծիքով նրանք պահում են շատ դիետաներ իսկ ես ոչ

Posted in Uncategorized

Աղյուսակ

Քիմիական տարրերիհայերենանվանումըՔիմիականտարրերիլատիներենանվանումըԼատինականանվան արտա- սանությունըՔիմիականնշանըՔիմիականնշանիարտասանու-թյունը
1ԹթվածինOxygeniumՕքսիգենիումOO
2ՋրածինHydrogeniumՀիդրոգենիումHՀաշ
3ԱզոտNitrogeniumՆիտրոգենիումNԷն
4ԱծխածինCarboneumԿարբոնեումCցե
5ՖոսֆորPhosphorusՖոսֆորուսPՊէ
6ՖտորFluorumՖլուորումFՖտոր
7ՅոդJodumԻոդումJՅոդ
8ԿալիումKaliumԿալիումKԿալիում
9ԲրոմBromumԲրոմումBrԲրոմ
10ՍիլիցիումSiliciumՍիլիցիումSiՍիլիցիում
11ՆատրիումNatriumՆատրիումNaՆատրիում
12ԿալցիումCalciumԿալցիումCaԿալցիում
13ԲարիումBariumԲարիումBaԲարիում
14ԱլյումինAluminiumԱլյումինAlԱլյումինիում
15ԵրկաթFerrumՖեռումFeՖեռում
16ԾծումբSulphurՍուլֆուրSՍուլֆուր
17ՊղինձCuprumԿուպրումCuԿուպրում
18ՈսկիAurumԱուրումAuԱուրում
19ՔլորChIorumՔլորումClՔլոր
20ՄագնեզիումMagneziumՄագնեզիումMgՄագնեզիում
21ԱրծաթArgentumԱրգենտումAgԱրգենտում
22ՄանգանManganumՄանգանումMnՄանգանում
23ՑինկZincumՑինկումZnՑինկում
24ԿապարPlumbumՊլյումբումPbՊլյումբում
25ՍնդիկHydrargyrumՀիդրարգիրումHgՀիդրարգիրում
Posted in Գրականություն, Uncategorized

Փարվանա

ՓԱՐՎԱՆԱ

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Posted in Uncategorized

Առաջադրանքներ

Բայ
Դիմավոր բայեր և դերբայներ

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկը, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռ, որը հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք,
43
պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Բ. Ընկած գրիչ, մոռացված երգը, թիթեռի հետևից ընկած երեխան, արձակված ու կախված
վարագույրը, լուծված խնդիրը, գիշերվա անձրևից խոնացացած օդը:

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող,
ապրած, ապրել):
Նրա ապրելը երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է
պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում  բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր
տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է,փակում եմ,

մտնել, փակած, մտար, փակում եմ,մտնեիր,մտել էինք,փակել էիր,պիտի մտնի:

փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր,փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք ։