Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Նոր տնկած բաղի բար ես,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ինձի թազա նուբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Անունիդ մեռնեմ, տղա,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Աշխարհին բարեբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ջուխտ գութան արտ կբանի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Շեկ աղջիկ հաց կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Մեկ՝ կքելե, մեկ՝ կկայնի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Տեսնողի խելք կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Արփաչայը սառել է,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ծիտը ծառին թառել է,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Յարիս կարմիր թշերը
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Խելքը գլխես առել է,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Բառերի բացատրություններ
Լոթի -կերուխում սիրող, զվարթ, սրտաբաց
Մարան-գավառական
Բաղ – պարտեզ
Բար- պտուղ
Բարեբար- հավասար
Ջուխտ- զույգ
Գութան-գործիք՝ հողը վարելու համար
Շեկ – շիկագույն