Մեր դասարանում մի երեխա կար, շատ զուսպ, սեղմ հնարավորություններով ընտանիքից։Ֆիզիկապես մանր, նեղլիկ ուսերով, թափանցիկ մաշկով։ Տարիներ շարունակ բռնում էր նույն պայուսակը։ Հագուստն իր պես միշտ կոկիկ էր, մաքուր։Այնքան խնամքով էր գրչատուփ պահում ու օգտագործում, որ բոլորս իրենից վարակված սկսել էինք գրչատուփ պահել։ Մեր գրչատուփերը չորս հարկանի էին հազար տեսակ գրիչներով, ինքն ամեն ինչից մեկական ուներ, մերը տասը-քսանն էին, բայց մեկ է, թվում էր, թե իր ունեցածը մերինից լավն է։Հետո հասկացա․ ինքը խնամում էր հաճույքով ու խնայողաբար օգտագործում։ Մինչև մենք շոր ու կոշիկ էինք ընտրում, նա հագնում էր իր ունեցած շորը,ամրացնում ամենաէժան կազմը։Նույն ուսուցիչներն էին, նույն դասագրքերը։ Բայց մենք ցածր էինք ստանում ինքը գերազանց։Եվ գուշակեք թե ո՞վ ընդունվեց համալսարան անվճար, ու՞մ անունն էր թնդում և ո՞վ է հիմա եռահարկ գումարներ վաստակում։