Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես։
Հայաստան ասլիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասլիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես։
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս մահը ու՞մ շունն է,
Կմնամ, կլինեմ այսպես