Posted in Գրականություն

Գրաբարյան օրեր

Ընտրիր որևէ միտք, ձևակերպում կամ նախադասություն և գրավոր վերլուծիր՝ վերաբերմունք արտահայտելով։

<<Երբ մեկն ինչ-որ խնդիր ունենա քեզ հետ և դատի տա քեզ, սկզբից համաձայնությա՛ն եկ նրա հետ՝ դեռևս դատարան չընկած, այլապես նա քեզ դատավորին կհանձնի, դատավորն էլ՝ ոստիկանին, և դու բանտ կնետվես։>>

Ընտրեցի այս միտքը, քանի որ լիովին այս մտքի հետ համաձայն եմ: Կարծում եմ, որ սա ճշմարտությանը շատ մոտ է և դա այդպես է աշխատում: Կարծում եմ, որ պետք է խնդիրները լուծել առաջին հերթին խոսքերով, իսկ եթե ոչ մի կերպ չստացվի՝ արդեն այդ ժամանակ անցնել ուրիշ մեթոդների: Այս նախադասության միջի մյուս մարդը՝ որոշում է դատի տալ առանց խնդրի ուրիշ լուծում փնտրելու: Այս նախադասության իմաստը այն է, որ պետք չէ միանգամից որոշումներ կայացնել, որ պետք է փնտրել խնդիրների ուրիշ լուծումներ: Պետք է ինքդ ձեր երկուսի համար ճիշտ որոշում կայացնես, եթե մյուսը դա անել չի կարող:

  • Նայիր մուլտֆիլմերը և գրավոր շարադրիր՝  վերաբերմունք արտահայտելով։
    Առաջին մուլտֆիլմում խոսքը գնում էր հավատի մասին, հավատ Հիսուսի հանդեպ։ Ասվում է, որ պետք է Աստծուն հավատալ, նա գիտի մեզ օգնելու ճիշտ ճանապարհը։ Պետք է Աստծուն անխտիր հավատալ և նա անպայման քեզ կօգնի դժվարին պահին։
    Երկրորդը նրա մասին է, որ Աստված մեզ ավելի մոտիկ է քան մենք կարծում ենք։ Լինում են պահեր, երբ մենք նրան շատ հեռու ենք պատկերացնում, չնայած, որ նա միշտ մեր կողքին է։
    Երրորդը ինչ-որ չափով նման է առաջինին, վստահության մասին է։ Եթե դու Աստծուց օգնություն ես խնդրում նա հաստատ կաջակցի և օգնությանը պետք է սպասել առանց կասկածելու։

Leave a comment